մտքեր - կյանքի մասին
2026-05-12 12:08:16.445998+00
վերջերս կյանքը մի տեսակ ոչ այդքան խանդավառանքով կամ հիացմունքով լիա դարձել. նույն գործողությունների շարանը, որը առանձնապես ոչ մի տեղ չի տանում։ ընկերներդ զբաղված են հիմնականում, երեկոներինա մնում ժամանակ գյալաջի անելու ու խոսալու կյանքից, ուրախանալու, տխրելու։ բայց երբ որ բանը հասնումա հետոյին, չգիտես ինչա լինելու...
երբ որ երեխա էի, այդ ժամանակ ավելի անհոգ էի. իջնում էի շենք, կեսը հետս կռվում էին, կեսի հետ էլ ես էի կռվում ու գալիս էի տուն, դպրոցում դասարանի ճնշող մեծամասնության հետ չունեյի, ու շփվում էի միայն մի քանի հոգու հետ, մեկի հետ էլ անգամ ինչ-որ ընկերական վիճակ կար, որը, իհարկե, չկա այլևս վաղուց։ միակ հետաքրքրությունը համակարգիչն էր, որը հիմա դարձելա իմ աշխատանքի աղբյուրը, որով գոնե կարողանում եմ իմ սեփական կարիքներն ու ուսման վարձը տամ։
անգամ երբ թվումա ամեն ինչ հիանալիա, մի բան պակասումա կյանքում լիարժեք երջանիկ լինելու համար։ ի՞նչնա դա, գուցե սե՞րը, կա՞մքը, կյանքի հանդեպ հետաքրքրության վերականգնու՞մը, թե՞ ինչ-որ այլ բան, որը նորություն կմտցնի իմ մեջ ու կփոխի ինձ։ էսքան հարցականների մեջ սա միգուցե ամենահարցական բաննա...
երբ մեծանում ես, աստիճանաբար զգում ես կյանքի ծանրությունը. թե ինչպեսա ամեն ինչ գնալով փոխվում, որոշ բաներ դժվարանում են, որոշներն էլ հեշտանում, աշխարհահայացքդ, բնավորությունդ փոխվում են, բայց դու ինքդ որպես մարդ, համենայն դեպս դեռ այդքան չես փոխվում ու տուժվում ես։ էությունդ մնումա նույնը, ընկերական շրջապատումդ մնում են հները ովքեր քեզ հին վիճակով էլ ճանաչում են, բայց էդ նույն հներն էլ առնվազն մեկ-մեկ ինֆանտիլ կերպով են իրանց պահում, կարծես դու նույն քյալն ես մնացել ինչ անցյալում էիր...