մտքեր - մենակություն
2026-05-15 06:53:44.385918+00
տարիների ընթացքում ես ահագին երկար ժամանակ եղել ու վերապրել եմ հետևյալ վիճակը - մենակությունը։ ինքը մի կողմից լավ բանա, եթե խորանում ես, մյուս կողմից ահավոր ու պայթյունավտանգա, երբ դու աստիճանաբար ավելի ես խորանում դրա մեջ։ ես սրա մասին վիդեոկերպով արտահայտվել եմ իմ հին վիդեոյում, որտեղ ամեն ինչ նախնական նկարագրվածա։
բայց լավ, բա էս ԼՄԴ-ին որտեղի՞ց տենց կարծիք մենության մասին, ինքը ո՞նցա դա պատկերացնում կամ ինտերպրետացնում, միգուցե մի բան կա մենք չգիտե՞նք, թե՞ էս ամեն ինչը հուզական գժանոցով լի մտքերի արգասիքա։ էս էնա ինչ ես վերապրել եմ սկսած մանկական տարիքից, երբ առնվազն իմ սեփական էշությունների պատճառով ես մենակ եմ եղել․․․ կամ էլ իմ սեփական չէ․
երբ ես հլը երեխա էի ու թե՛ շենքում, թե՛ դպրոցում շատերի հետ կռիվներ ու անհաշտություններ էին ընթանում, ես բնականաբար մենակ էի, անգամ երբ գալիս շենքում լակոտություն էին անում տակի թաղի երեխաները, ես էլի մենակ էի ծեծում ու ծեծ ուտում։ դրա դեմ ինչքան էլ պարոդոքսալ չի բայց բուժում եղավ համակարգիչը։ նայելով թե իմ Հայրը ոնցա համակարգչով գործ անում, ասենք կոդ գրում Embarcadero RAD Studio XE4-ով կամ կառավարում Oracle ՏԲ-ն PL/SQL Developer-ով, ես էլ հետաքրքրվեցի, ու սա բավականին լավ ու հավես բան էր ինչը ինձ դրեց ծրագրավորողի ու բարեկամների համար ունիվերսալ <գյամբդրշիկի> ճանապարհին։ բայց սրանով մենակության հարցը ամբողջովին չլուծվեց․
իհարկե անձնական կյանքում այդպիսի կինոները դեռ շարունակական էին, մինչև դպրոցս ավարտելը իհարկե, սա առանձին պատմությունա, բայց դե։ ընթացքում կոմպով օգտվելը ինձ ավելի մոտեցրեց նրան որ ես բնականոն խորանամ էս ամեն ինչի մեջ, կերտեմ մասնագիտություն որը սիրվածա թե ի՛մ, թե ծնողներիս կողմից, բայց համենայն դեպս մենակ ես աստիճանաբար բզբզալով ու սովորելով արդեն կարողանում էի տարբեր մանր-մունր ծրագրեր գրել որոնք պետք էին միայն ինձ ու իմ տեսանկյունից հավես էին։ սակայն շփումների դզվելը սկսվեց նրանից երբ ես գնացի ԹՈՒՄՈ․ էնտեղ առաջին անգամ բախվեցի մշակութային շոկին ու հանդիպեցի մարդկանց ովքեր անասուն գաղափարներով, իրար ձեռ առնելով կայանալու խնդիրներ չունեն ու ունեն բավականին ավելի լայն աշխարհահայացք, ասեցի ջան, դզեց։ ու տենց դպրոցական <վերքերը> սկսեցին դզվել, երբ հայտնվեց այլընտրանք։
բայց մենակության հարցը չդզվեց․ նույն ԹՈՒՄՈ-ի շրջապատից ես մենակ 3-4 հոգու կոնտակտ ունեմ որոնց հետ էլ առանձնապես շփում չկա շատ, հազարից մեկ, թվում էր ընկերներ եմ գտել, բան, բայց դե եկավ-անցավ ինչպես Արսեն Սաֆարյանի երգում։ ընդհանուր առմամբ, շատ բան չփոխվեց։ բայց ինձ մենակությունից քիչ-քիչ սկսեց ազատել․․․ LifesMinder-ը․ սկսած 2020-ից ես սկսեցի ավելի շատ խորանամ հայկական կոնտինգենտում, հանդիպեցի մարդկանց որոնցից շատերի հետ շփվելուց ես հպարտանում եմ, ավելի շատ էլ ժեխ մարդկանց հանդիպեցի, որոնց բացակայությունը ինձ ուղղակի ամրապնդեց որպես մարդ, ու արդեն եկան էն մարդիկ, ինչը երկար չկար - ընկերները։ ունեմ հալալ ընկեր, Հայկոն, որը իմ ախպեր-ընկերնա, Հրոն, Ալբերտը (հարիֆս բանակումա հիմա ու զանգահարում եմ չկա, ինչ-որ իրա վիճակներումա), ու իհարկե էլի մարդիկ ում հետ աստիճանաբար կառուցվումա շփումն ու գնալով ավելիա լավանում։
ու մնումա մի հարցա մնում օդում կախված, դա աղմկոտ մենակության մեջ էն մի հոգուն, ով հանկարծակի կորելա, գտնելնա ու հասկանալը, մենք իրար հետ մի մարմին ե՞նք թե պոչ ենք..